Մտահոգիչ է Ադրբեջանի կողմից լարվածության խորացումը՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից հսկիչ անցակետի տեղադրմանը:
    «Եթե Բաքուն շարունակի անտեսել իր միջազգային պարտավորությունները և Միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները, ապա պետք է լինեն քաղաքական և տնտեսական հետևանքներ»,- նշել է Ռասմուսենը:
        Worrying escalation by Azerbaijan.
        If Baku continues to flout its international commitments and binding court orders from the @IntlCrimCourt, there must be political and economic consequences.https://t.co/OyN34auz1u
    — Anders Fogh Rasmussen (@AndersFoghR) April 25, 2023

 
                         
                         
                         
                         
                         
                        