Արցախում մեկնարկում է 6 խմբի համար էլեկտրաէներգիայի և գազի վարձերը վճարելու աջակցության ծրագիրը

Արցախում մեկնարկում է 6 խմբի համար էլեկտրաէներգիայի և գազի վարձերը վճարելու աջակցության ծրագիրը


Այսօր ընդունվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման վեցերորդ ծրագիրը: Այդ մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

 

Էլեկտրաէնեգիայի ու բնական գազի վարձերի վճարման համար աջակցություն են ստանալու՝

 

1. Արցախի շրջափակման հետևանքով աշխատանքից ազատված անձինք՝ 20.000 դրամի չափով.

 

2. առաջինից երրորդ խմբի հաշմանդամները՝ 20.000 դրամի չափով.

 

3. տարիքային կենսաթոշակի անցած միայնակ քաղաքացիները՝ 20.000 դրամի չափով.

 

4. չորս և ավելի երեխա խնամող անձինք՝ 50.000 դրամի չափով.

 

5. միայնակ մայրերը՝ 20.000 դրամի չափով.

 

6. տեղահանված անձի ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ 10.000 դրամի չափով: