Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների քառօրյա բանակցությունները Վաշինգտոնում՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Վաշինգտոնից հուսադրող նորություններ են ստացվում: Առաջընթացի հնարավոր է հասնել միայն երկխոսության միջոցով: Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին և Հայաստանին, աշխատում ենք գործընկերների հետ՝ կայուն խաղաղություն հաստատելու համար»,- նշել է պաշտոնյան: