Վրաստանում Ուկրաինայի դեսպանն անընդունելի է անվանել Թբիլիսիում Ուկրաինայի դրոշի պղծումը

Վրաստանում Ուկրաինայի դեսպանն անընդունելի է անվանել Թբիլիսիում Ուկրաինայի դրոշի պղծումը



Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովն անընդունելի է համարել Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպը, երբ անհայտ անձը պոկել է մայրաքաղաքի Վակեի այգում ամրացված Ուկրաինայի դրոշը։
«Ուկրաինական խորհրդանիշների պղծումը բացարձակապես անընդունելի է: Մենք այդ մասին արդեն տեղեկացրել ենք Ուկրաինայի ԱԳՆ-ին և իրավապահ մարմինների հետ կփորձենք ապահովել, որ մեղավորը պատասխանատվության ենթարկվի: Սրան անպայման կհետևի պաշտոնական արձագանքը»,- Կասյանովն ասել է լրագրողներին:

Ավելի վաղ վրացական հեռուստաալիքները հրապարակել էին կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես է անհայտ տղամարդը պոկում Ուկրաինայի դրոշը, որը կախված էր մայրաքաղաքի Վակե զբոսայգու մանկական ատրակցիոններից մեկի մոտ՝ Վրաստանի և Եվրամիության դրոշների կողքին: