Հակահարձակման ձախողման դեպքում Կիևը կփորձի կազմակերպել ևս մեկը. Կուլեբա

Հակահարձակման ձախողման դեպքում Կիևը կփորձի կազմակերպել ևս մեկը. Կուլեբա



Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան չգիտի, թե ինչ արդյունքներ կունենա հակահարձակումը: Եթե այն անհաջող լինի, Կիևը կփորձի կազմակերպել ևս մեկը: Համապատասխան հայտարարությամբ արտգործնախարարը հանդես է եկել Bild թերթի հետ հարցազրույցում:
Ուկրաինայի ԱԳՆ-ի ղեկավարը հերթական անգամ Բեռլինից պահանջել է ավելացնել ռազմական օգնությունը։ «Պատերազմում հաղթելու համար հարկավոր է զենք, զենք և դարձյալ զենք։ Գերմանիան դա ունի, և նրանից շատ բան է կախված», — ասել է Կուլեբան՝ չթերագնահատելով նաև Բեռլինի դիվանագիտության ուժը։

Ուկրաինայի զինված ուժերի հնարավոր հակահարձակման թեման ԶԼՄ-ներում քննարկվում է արդեն մի քանի ամիս, նշվում են դրա մեկնարկի տարբեր ժամկետներ։ Կիևը նախապատրաստվող հակահարձակման հաջողության հետ է կապում  արևմտյան դաշնակիցներից սպառազինության հետագա մատակարարումները։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայում խոստովանում են, որ Արևմուտքը գերագնահատում է երկրի զինված ուժերի հնարավոր հաջողությունները: Պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը The Washington Post թերթին ասել է, որ դա կարող է հանգեցնել հիասթափության: Թերթի տվյալով՝ Կիևում փորձում են համոզել Արևմուտքին նվազեցնել սպասելիքները, քանի որ վստահ չեն, որ կկարողանան բեկել հակամարտության ընթացքը: