Ճապոնիան կարևորում է Եվրամիության երկրների հետ համագործակցությունը. Հայասի

Ճապոնիան կարևորում է Եվրամիության երկրների հետ համագործակցությունը. Հայասի



Ճապոնիան հույժ կարևոր է համարում Եվրամիության և մյուս համախոհ երկրների հետ համագործակցությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առկա մարտահրավերների պայմաններում:
Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Յոսիմասա Հայասին՝ Ստոկհոլմում անցկացված «Եվրամիություն-Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան» համաժողովի ելույթում:
«Չինաստանը շարունակում է Հարավչինական և Արևելաչինական ծովերում ստատուս-քվոն միակողմանիորեն ուժով փոխելու փորձերը։ Պեկինը նաև մեծացնում է ռազմական ակտիվությունը Թայվանի շրջանում։ Չինաստանն ու Ռուսաստանը նաև ուժեղացնում են իրենց ռազմական համագործակցությունը, ներառյալ՝ ռմբակոծիչների համատեղ թռիչքները և ռազմածովային զորավարժությունների անցկացումը Ճապոնիայի հարակից շրջաններում: Բացի դրանից՝ Հյուսիսային Կորեան ուժեղացնում է իր սադրանքները՝ պարբերաբար արձակելով բալիստիկ հրթիռներ, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ նման մարտահրավերների պայմաններում կարևոր է աշխատել ոչ միայն Ասիայի, այլև Եվրոպայի համախոհ երկրների հետ: