Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը, կիրառել հրաձգային զենք և նռնականետ․ ՊԲ

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը, կիրառել հրաձգային զենք և նռնականետ․ ՊԲ


Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։

 

Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից՝ Կաշենի հանքավայրի ուղղությամբ։

 

Հայկական կողմը կորուստներ չունի։

 

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

 

Մայիսի 19-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։