Բաքուն և Իսլամաբադը քննարկել են Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր

Բաքուն և Իսլամաբադը քննարկել են Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր



Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը Պակիստան կատարած այցի շրջանակում հանդիպել է այդ երկրի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ասիմ Մունիրի հետ։
Ադրբեջանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ժամանակ Մունիրը նշել է, որ Պակիստանը հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությանը։ Նա ընդգծել է ռազմական կապերի հետագա զարգացման լայն հնարավորությունների առկայությունը։

«Հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրի բանակների զորատեսակների միջև կապերի ընդլայնման, Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա համատեղ զորավարժությունների անցկացման և եռակողմ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։ Քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցությանը, ահաբեկչության դեմ պայքարին և անվտանգությանն առնչվող այլ հարցեր»,- ասված է  հաղորդագրության մեջ։