Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համարում ենք Պրահայի գագաթնաժողովի ժամանակ նրա որդեգրած դիրքորոշման հաստատում. Զախարովա

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համարում ենք Պրահայի գագաթնաժողովի ժամանակ նրա որդեգրած դիրքորոշման հաստատում. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան անդրադարձել է նաև Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: «Ես այս հարցն ընդունում եմ միայն այն առումով, որ Ռուսաստանը միջնորդ է կարգավորման հարցում, և սրա հետ կապված մեզ համար կարևոր է թեմայի վերաբերյալ պետության, մասնավորապես՝ Հայաստանի հստակ դիրքորոշումը: Դա երկարատև հակամարտություն է և միջնորդական ջանքեր, որոնք իրականացվել են միջազգային կառույցների և տարածաշրջանային երկրների միջոցով։
Անշուշտ, առաջ շարժվելու համար, այդ թվում՝ ըստ ստորագրված փաստաթղթերի, անհրաժեշտ է հասկանալ պետության հստակ դիրքորոշումն այս հարցում։
Այս առումով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը համարում ենք Պրահայի գագաթնաժողովի ժամանակ նրա որդեգրած դիրքորոշման հաստատում։ Այն ժամանակ Ֆրանսիայի և ԵՄ-ի հետ համատեղ հայտարարություն ընդունվեց՝ հղում անելով Ալմա Աթայի 1991 թ. հռչակագիրը: Պրահայի պայմանավորվածությունը նոր երանգ է հաղորդել Երևանի և Բաքվի միջև գործընթացին։ Ինչ վերաբերում է բուն խաղաղության պայմանագրի նախագծին, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Մոսկվայում կայացած բանակցությունների վերջին փուլը նպաստեց կողմերի փոխըմբռնման բարելավմանը և մոտեցրեց մի շարք հարցերի շուրջ նրանց դիրքորոշումները»,- ասել է Զախարովան: