Աշոտ Ռաիսյանի եւ Միքայել Աղաբաբյանի դատական նիստը հետաձգվել է

Աշոտ Ռաիսյանի եւ Միքայել Աղաբաբյանի դատական նիստը հետաձգվել է

«Միասնական ազգային շարժում» կուսակցության ակտիվիստներ Աշոտ Ռաիսյանի եւ Միքայել Աղաբաբյանի դատական նիստը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 7-ը կողմի բացակայության պատճառով:

Միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեջ է» Ախալքալաքի  գրասենյակի ղեկավար Աշոտ Ռաիսյանը եւ ակտիվիստ Միքայել Աղաբաբյանը մեղադրված են  վարչական օրենսգրքի 166-րդ հոդվածով, որը ենթադրում է  մանր խուլիգանություն:

Այս գործի նյութերի համաձայն՝ հոկտեմբերի 30-ի գիշերը  նրանք երկուսով պատռել են  նախընտրական պաստառները եւ  բառացի վիրավորել են բենզակայանի աշխատակցին:

166-րդ հոդվածի համաձայն՝ նրանք վճարելու են 500-1000 լարի տուգանք եւ եթե փողային տուգանքը չհամարվի բավական, հնարավոր է ձերբակալվեն 15 օրով: