Ուկրաինայի մայրաքաղաքը հայտնվել է օդային հարվածների թիրախում: Կիևի իշխանությունների տվյալով՝ գիշերային հարձակումը զանգվածային է եղել, անօդաչու թռչող սարքերը գործարկվել են մի քանի ալիքով։
Նշվում է, որ Կիևի ուղղությամբ խոցվել է ավելի քան 20 անօդաչու թռչող սարք, հաղորդվում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին:
Բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, քաղաքացիները տարհանվել են: Վնասվել են նաև խանութներ և քաղաքացիական այլ օբյեկտներ: