Բայրամովը ԵԱՀԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բայրամովը ԵԱՀԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը



Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Վիեննայում ԵԱՀԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության կազմակերպած ԵԱՀԿ-ի մասնակից պետությունների մշտական ներկայացուցիչների կլոր սեղանի շրջանակում անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ-ի օրակարգին և ձևաչափի գործունեությանը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։