Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց  Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Հունվարի 5-ի երեկոյան Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց  Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Տոնական Պատարագը մատուցեց Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ Աբեղա Սահակյանը:

Հունվարի 5-ի երեկոյից սկսած Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնը: Քրիստոսի ծննդյան տոնը հունվարի 6-ին է, սակայն եկեղեցական օրացույցով օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: