«Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել էր իր ճամբարներին հարվածներ հասցնելու համար:
«Հրթիռային հարված է հասցվել «Վագներ» ընկերության ճամբարներին: Բազմաթիվ զոհեր կան: Ականատեսների խոսքով` հարվածը հասցվել է թիկունքից, այսինքն` ՌԴ ՊՆ զինծառայողների կողմից»,- ասել է Վագները` հավելելով, որ հաջորդ քայլն իրենցն է լինելու։
ՌԴ ՊՆ-ն արձագանքել է.
«Եվգենի Պրիգոժինի անունից սոցկայքերում տարածվող բոլոր հաղորդագրություններն ու կադրերը` ՌԴ ՊՆ կողմից «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության թիկունքի ճամբարներին հարվածելու մասին, իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են»:
Գերատեսչությունում հայտնել են, որ ՌԴ զինված ուժերը շարունակում են կատարել մարտական խնդիրները` Ուկրաինայի ԶՈւ հետ շփման գծում։