Սամցխե-Ջավախքում բացվելու է տեխզնման երեք կենտրոն

Սամցխե-Ջավախքում բացվելու է տեխզնման երեք կենտրոն

Բորժոմիում, Ախալքալաքում եւ Ախալցխայում բացվելու է մեքենաների  տեխնիկական զննության կենտրոններ: Ինչպես հայտարարում են  Տնտեսության նախարարության հավատարմագրման ազգային կենտրոնում՝ Բորժոմիում եւ Ախալքալաքում այս կենտրոնները բացվելու են փետրվարի սկզբին, իսկ Ախալցխայում Թբիլիսիից կգա  մեկ շարժական կենտրոն:

Լրացուցիչ կենտրոնների բացման կարիքը առաջացավ վարորդների տեխնիկական զննության  համար առաջացած հերթերի պատճառով:

Հավատարմագրման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Մալխազ Խարեբավաի խոսքերով երկու շաբաթվա ընթացքում ամբողջ Վրաստանում բացվելու են մոտ 20 լրացուցիչ կենտրոններ:

Akhaltskha.Net