Հարավային Կորեայի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա: 15.07.2023 . Միջազգային

Հարավային Կորեայի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա:
		15.07.2023 . Միջազգային


Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա:

Նա կնոջ հետ Ուկրաինա է ժամանել Լեհաստանից։ Նախագահը Եվրոպա է այցելել՝ Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Yonhap գործակալության տվյալով՝ Յունն այցելել է Բուչա և Իրպեն։

Ակնկալվում է նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:

Վերջին անգամ Հարավային Կորեայի նախագահը Զելենսկու հետ հանդիպում է անցկացրել այս տարվա մայիսին՝ ճապոնական Հիրոշիմայում, որտեղ տեղի է ունեցել G7 գագաթնաժողովը։