Թե՛ կոչերով, թե՛ գրավոր տեղեկատվություններով ես ամբողջ ինֆորմացիան նաև փոխանցում եմ թե՛ ՄԻՊ-ին, թե՛ նաև Եվրոպական դատարանում մեր ներկայացուցչական խմբին: Եվ այս ամեն ինչը փաստագրվում է և հետո հիմք է հանդիսանում նաև որոշակի պատժամիջոցների համար: Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին՝ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը նշեց, որ դեղորայքը և բոլոր պարագաներն օգտագործվում են ըստ կարիքի: «Բոլոր միջամտությունները, որոնք այս պահին հնարավոր է հետաձգել, որոշակի ժամանակով հետաձգված են»,- ասաց նա:
Ավանեսյանը նշեց, որ այս պահին դեղորայք չի հասցվում ԼՂ: «Խաթարված է դեղորայքի տեղափոխումը»,- ասաց նախարարը: