ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկել է Վենետիկը ներառել վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության իր ցանկում։
ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի գործակալությունը հայտնել է, որ քաղաքին սպառնում է անդառնալի վնասներ մի շարք գործոնների, այդ թվում՝ կլիմայական խնդիրների, զանգվածային զբոսաշրջության պատճառով: Գլոբալ տաքացման պատճառով բարձրանում է ծովի մակարդակը, և քաղաքը կանգնած է հեղեղումների վտանգի առաջ։
Կառույցում կարծում են, որ Իտալիայի իշխանությունները պետք է ավելին անեն Վենետիկը պաշտպանելու համար: Հանձնարարականը կներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերին Էր Ռիադում: