Բուքինգհեմյան պալատը արքայազն Հարիին չի հրավիրել Եղիսաբեթ II-ի հիշատակին նվիրված միջոցառումներին. The Sun

Բուքինգհեմյան պալատը արքայազն Հարիին չի հրավիրել Եղիսաբեթ II-ի հիշատակին նվիրված միջոցառումներին. The Sun



Արքայազն Հարիին և նրա կնոջը՝ Մեգանին, Բուքինգհեմյան պալատը չի հրավիրել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումներին։ Այդ մասին հայտնում է The Sun թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ զույգը չի ստացել ո՛չ պետական, ո՛չ էլ մասնավոր միջոցառումներին մասնակցելու հրավեր, չնայած, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին, որոնք մշտապես բնակվում են ԱՄՆ-ում, սեպտեմբերի սկզբին Գերմանիայում ներկա կլինեն «Անպարտելիների խաղերին», մարզական մրցույթ, որին մասնակցում են հաշմանդամություն ձեռք բերած նախկին և ներկա զինվորականներ։
Միաժամանակ նշվում է, որ հիշատակի միջոցառումներին կմասնակցի Չարլզ III թագավորի եղբայրը՝ Յորքի դուքս Էնդրյուն, որը նույնպես նախկինում դադարել էր կատարել արարողակարգային պարտականությունները։

Պարբերականի համաձայն՝ Չարլզ III-ը կնոջ՝ Կամիլայի հետ ծրագրում է թագուհու մահվան տարելիցը նշել սեպտեմբերի 8-ին, ընտանիքով շրջապատված, Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում, որտեղ թագուհին մահացել է 2022 թվականին։