ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել։
«Հունիսին ԵԽԽՎ-ն ընդունեց Լաչինի միջանցքի շրջափակման մասին բանաձև՝ հիմնված Փոլ Գավանի զեկույցի վրա։
Փոլ Գավանը օգոստոսի 4-ին գրել է․ «Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման կանխամտածված փորձ է»։
Այժմ անհրաժեշտ են հստակ քայլեր՝ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու համար։