Եվրոպայում ադրբեջանցի քաղաքական էմիգրանտների կազմակերպությունը օգոստոսի 6-ին Ստրասբուրգի կենտրոնական Կլեբեր հրապարակում բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում քաղբանտարկյալներին ու դադարեցնել բռնաճնշումները։
Շարժման առաջնորդ Գանիմաթ Զահիդը հայտարարել է, որ Ադրբեջանում վերջին շրջանում բռնաճնշումների նոր ալիք է սկսվել։ «Գրեթե ամեն օր մենք տեղեկություններ ենք ստանում ոստիկանություն կանչերի, ձերբակալությունների, կալանավորումների, շինծու մեղադրանքներով ճաղերի հետևում հայտնվելու նոր հավանական թեկնածուների մասին»,- նշել է Զահիդը։
Ակցիայի մասնակիցները կոչ են արել Եվրոպայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ անցկացնել Ադրբեջանում բռնաճնշումների դեմ: