Ստեփանակերտ-Բաքու լեգիտիմ երկխոսության համար անհրաժեշտ է ապահովել, որ կողմերը հետևեն միջազգային իրավունքի սկզբունքներին ու համամարդկային արժեքներին, որն անպատժելիորեն խախտում է Ադրբեջանը: Միջազգային հանրությանն ուղղված հրատապ ուղերձում ԼՂ-ի նախագահը հորդորում է աղետը կանխելու համար անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ Ստեփանակերտը մշտապես հանդես է եկել կենսունակ բանակցությունների մեկնարկի օգտին: Հարությունյանի խոսքով՝ բանակցությունների համար պետք է ապահովել բարենպաստ և հավասար պայմաններ, համաձայնեցնել այդ գործընթացի միջազգային մեխանիզմը՝ օժտված միջազգային մանդատով, այլապես բանակցելու առաջարկը չի կարող լինել քննարկման առարկա:
Մանրամասները` Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: