ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է, որ ուկրաինացի զինվորականները վերապատրաստվեն և սովորեն օգտվել F-16 կործանիչներից: Պենտագոնի տվյալով՝ ուսուցման գործընթացը ղեկավարում են Դանիան և Նիդերլանդները։
Ավելի վաղ Մոսկվան, արձագանքելով F-16-երի շուրջ ստեղծված իրավիճակին, զգուշացրել էր՝ Ուկրաինային այդ կործանիչների փոխանցումը Ռուսաստանը կդիտարկի որպես միջուկային ոլորտի սպառնալիք։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, թե ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ ուղիղ զինված բախման վտանգ են ստեղծում: