Զելենսկին հաստատել է Կիևի մասնակցությունը Ղրիմի կամրջի վրա հարձակման փորձին

Զելենսկին հաստատել է Կիևի մասնակցությունը Ղրիմի կամրջի վրա հարձակման փորձին



Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում ներկայացված տեսաուղերձում հայտարարել է, որ Կիևը պատասխանատու է օգոստոսի 12-ին Ղրիմի կամրջի վրա հարձակման հերթական փորձի համար։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերն այդ կերպ պատասխանում են Ռուսաստանի գործողություններին։
«Յուրաքանչյուր սպանված ռուս զինվորական, ռուսական տեխնիկայի բոլոր միավորների ոչնչացումը,  նրանց շտաբներում և պահեստներում բռնկված հրդեհները, շատ խոսուն ծուխը Ղրիմի կամրջի վրա և ոչ միայն դա, վկայում են այն մասին, որ մենք անպատասխան չենք թողնի Ռուսաստանի ոչ մի հանցագործություն»,- հայտարարել է Զելենսկին։
Պետության ղեկավարը հավելել է, որ ուկրաինացի զինվորներն ամեն օր պատասխանում են ռուս զինվորականների գործողություններին։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը կրկին փորձել են գրոհել Ղրիմի կամուրջը զենիթային կառավարվող S-200 հրթիռներով, սակայն ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է դրանք: