Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը սկսել է հապճեպ վերատեղակայել սպառազինությունն ու որակյալ անձնակազմը: Այդ մասին գրում է Financial Times-ը (FT)՝ հղում անելով անանուն պաշտոնյաներին։
Ըստ պարբերականի՝ խոսքը ռազմաճակատից հեռու ավիաբազաների ու թռիչքուղիների մասին է, որտեղից, մասնավորապես, արձակվում են բրիտանական և ֆրանսիական հեռահար Storm Shadow և Scalp հրթիռները։ Նշվում է, որ այսկերպ Ուկրաինան փորձում է իր ռազմաօդային ուժերի օբյեկտները պաշտպանել ռուսական հարվածներից։
Ուկրաինայի զինված ուժերի խոսնակ Յուրի Իգնատը և Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Սաքը հանրապետության դաշնակիցների ուշադրությունն են հրավիրում ՀՕՊ համակարգերի անհրաժեշտության վրա, որոնք հնարավորություն կտան ավելի արդյունավետ պաշտպանել Ուկրաինայի ռազմաօդային բազաները:
Կիևը գործընկերներին հորդորել է արագացնել ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի, F-16 կործանիչների մատակարարումներն ու ուկրաինացի օդաչուների պատրաստումը։