Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են փոխադարձ օդային հարվածների համար

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են փոխադարձ օդային հարվածների համար



Ռուսաստանը մեղադրել է Ուկրաինային այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքերով Նովգորոդի մարզի ռազմական օդանավակայանի վրա հարձակում իրականացնելու համար: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱԹՍ-ն խոցվել է հրաձգային զենքերից։
«Ահաբեկչության հետևանքով օդանավակայանի տարածքում հրդեհ է բռնկվել օդանավերի կայանատեղիում, որն օպերատիվ կերպով վերացրել են հրշեջ հաշվարկները»,- նշել են նախարարությունից, հավելել՝ վնասվել է մեկ ինքնաթիռ: Նշվում է, որ տուժածներ չկան:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ տեսանյութ է հրապարակել, որում երևում են Չեռնիգով քաղաքին այսօր հասցված հրթիռային հարվածի հետևանքները:

Նշվում է, որ տուժածների թիվը հասնում է 42-ի, այդ թվում՝ 11 երեխա: Հաղորդվել է 6 մարդու զոհվելու մասին: Հարվածի հետևանքով վնասվել է դրամատիկական թատրոնի տանիքը, հրդեհ է բռնկվել։