Զելենսկին աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը

Զելենսկին աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը



Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Շվեդիա կատարած այցի շրջանակում հայտարարել է, որ Կիևն աջակցում է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:
Նա նշել է, որ դաշինքի բոլոր գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի հետ բանակցություններում կոչ է արել աջակցել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

«Ես փաստարկներ եմ բերել Շվեդիայի օգտին ՆԱՏՕ-ին անդամակցելու համատեքստում նաև պարոն Էրդողանի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ։ Մենք հետագայում կշարունակենք այդ աշխատանքը»,- ասել է Զելենսկին: