Մոսկվայի մարզում հակաօդային պաշտպանության ուժերն այսօր առավոտյան մի քանի ժամվա տարբերությամբ խոցել են երկու անօդաչու թռչող սարք, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ տուժածներ և ավերածություններ չկան:
«Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններն առավոտյան ընդհատել են աշխատանքը, սակայն ավելի ուշ որոշ սահմանափակումներով վերսկսել են թռիչքների ընդունումը։
Երկուշաբթի վաղ առավոտյան շահագործման սահմանափակումների շրջանում Մոսկվայի չորս օդանավակայանների շուրջ 50 չվերթ իրականացվել է այլընտրանքային օդանավակայաններից, հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը: