ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ չի մասնակցի հաջորդ շաբաթ հանրապետականների նախագահական ներկուսակցական բանավեճի առաջին փուլին՝ վերջ տալով իր մասնակցության մասին շահարկումներին, հայտնում են լրատվամիջոցները։
Նա նշել է, որ իմաստ չի տեսնում այդ քննարկմանն իր մասնակցությանը, քանի որ, հասարակական կարծիքի հարցումների համաձայն, նա զգալիորեն առաջ է անցել կուսակցական մյուս թեկնածուներից։
Ըստ ավելի վաղ հրապարակված CBS-ի հարցման՝ հանրապետականների 62%-ը սատարում է Թրամփին, իսկ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսին՝ 16%-ը։