Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Վոլոդիմիր Զելենսկին կհամաձայնվեն ընդունել Թուրքիայի միջնորդական դերը կարգավորման բանակցություններում:
«Մենք ձգտում ենք դրան և ուզում ենք դա: Հուսով եմ, որ երկու ղեկավարներն էլ կհամաձայնեն մեր միջնորդությանը, և մենք արդյունքի կհասնենք»,- հայտարարել է Էրդողանը Բուդապեշտից վերադառնալուց հետո:
Թուրքիայի նախագահը ծրագրում է նաև հնարավորության դեպքում, սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձամբ քննարկել Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերսկսման հարցը: