Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Աթենք, որտեղ կհանդիպի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։
Երկկողմ հանդիպումից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Նախատեսվում է նաև պետությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիս: Երեկոյան տեղի կունենա ընթրիք, որին կմասնակցեն բալկանյան երկրների ղեկավարները, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դանիայի թագուհի Մարգրետ Երկրորդն ընդհատել է իր արձակուրդը Ֆրանսիայում՝ Ուկրաինայի առաջնորդին ընդունելու համար։ Ընդունելությունից հետո Քրիստիանսբորգ թագավորական պալատում Մարգրետ թագուհին ընթրիք է կազմակերպել, որին «մասնակցել են նաև ուկրաինացի հյուրերը»։