Հասանովը և Բաղերին քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Հասանովը և Բաղերին քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը



Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին հեռախոսազրույց են ունեցել:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգային հարցերի շուրջ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: