Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա

Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Մոսկվա, նրան ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Նախորդ շաբաթ Ֆիդանը այցելել էր Ուկրաինա։ Լրատվամիջոցների տվյալով՝ Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների բանակցությունների գլխավոր թեման հացահատիկի գործարքն է: Նշվում է, որ Ֆիդանի և Լավրովի բանակցությունների արդյունքները կներկայացվեն Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների քննարկմանը։
Ըստ Reuters գործակալության՝ Պուտինի և Էրդողանի հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 4-ին Ռուսաստանում: