ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Կիմն այսօր ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցին:
«Վերահաստատվեց երկու երկրների ընդհանուր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կարգավորման և ԱՄՆ-ի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների առաջմղման հարցում»,- նշված է պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի X-ի (նախկին Twitter-ի) միկրոբլոգում: