Ամերիկացի պաշտոնյաներն ուկրաինական հակահարձակման հաջողությունը համարել են ոչ մեծ, բայց նշանակալի, գրում է New-York Times-ը։
Ամերիկյան կողմի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը ճեղքել է Ռոբոտինոյի շուրջ ռուսական պաշտպանության հիմնական գիծը և կռվում է Վերբովե գյուղի մոտ։ Նշվում է, որ նույնիսկ նման հաջողությունները Վաշինգտոնում նշանակալի են համարվում, քանի որ դրանք «մի քանի շաբաթվա ընթացքում ստեղծեցին առաջին իրական ուկրաինական իմպուլսը»։
Միևնույն ժամանակ, արևմտյան բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներից մեկն ասել է, որ ուկրաինական հաջողությունները թեև ուշագրավ են, բայց դեռևս մեծ օպերատիվ առաջընթաց չեն ներկայացնում:
Նրա խոսքով՝ դրանք միայն բարոյապես խթանում են Ուկրաինայի զինված ուժերին, հասարակական տրամադրությունները, ինչպես նաև իրական առաջընթաց են ցույց տալիս ԱՄՆ-ին և մյուս դաշնակիցներին, որոնք Կիևին տրամադրել են միլիարդավոր դոլարների զենք ու տեխնիկա: