Այս ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, իսկ ագրեսորը պատասխանատվության ենթարկվի. Մարուքյան

Այս ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, իսկ ագրեսորը պատասխանատվության ենթարկվի. Մարուքյան



Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր X-ի էջում (նախկին Թվիթեր) գրառում է կատարել Ադրբեջանի նոր հարձակման վերաբերյալ:
«Ադրբեջանի այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, որն այս պահին դեռ շարունակվում է, ուղղակի վնաս է հասցնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ-ի միջնորդական ջանքերին։
Դա ուղղակի վնասում է ընթացող խաղաղ բանակցային գործընթացը և խախտում է մինչ օրս Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունները:

Այս ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, իսկ ագրեսորը պատասխանատվություն կրի հրադադարի խախտման ու բոլոր հետևանքների համար»,- գրել է Մարուքյանը։