Կանադան դադարեցրել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները

Կանադան դադարեցրել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները



Կանադայի կառավարությունը դադարեցրել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները և այդ մասին տեղեկացրել Նյու Դելիին:
Այս մասին հայտնել է Կանադայում Հնդկաստանի դեսպան Սանջայ Կումար Վերմանը և հավալել՝ պատճառն անհայտ է: «Թեև ես չգիտեմ նման որոշման ստույգ պատճառը, հնարավոր է, որ այն անհրաժեշտ է շահագրգիռ անձանց հետ լրացուցիչ խորհրդակցությունների համար»,- դեսպանի խոսքը մեջբերել է Bloomberg գործակալությունը։
Կանադան և Հնդկաստանը համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի կնքման բանակցություններ են վարում 2010 թվականից: Դրանք պաշտոնապես վերսկսվել են անցյալ տարի։

Բանակցությունների դադարը տեղի է ունեցել Նյու Դելիում Քսանի խմբի գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ, որին կմասնակցի նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: