Թել Ավիվում բախումների հետևանքով առնվազն 114 մարդ է վիրավորվել

Թել Ավիվում բախումների հետևանքով առնվազն 114 մարդ է վիրավորվել



Շաբաթ առավոտյան Թել Ավիվի հարավային շրջաններում անկարգություններ են սկսվել էրիթրեացիների մասնակցությամբ: Բախումներն սկսվել են Էրիթրեայի կառավարության հակառակորդների բողոքի ակցիայով այդ պետության դեսպանատան մոտ, որտեղ տեղի է ունեցել դիվանագիտական առաքելության կազմակերպած տոնական միջոցառումը:
The Times of Israel թերթի տվյալով՝ վիրավորվել է առնվազն 114 մարդ, 11 մարդ հրազենային վնասվածքներ է ստացել: Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տուժածների թվում 27 իրավապահ կա։

Նախնական տվյալով՝ ձերբակալվել է 10 օրինախախտ, որոնք հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։