Բելառուսի ներքին գործերի մարմինների աշխատակիցներն օգնություն են ցուցաբերում սահմանապահներին երկրի սահմաններին անվտանգության ապահովման հարցում, որտեղ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այդ մասին հայտարարել է Բելառուսի ներքին գործերի նախարար Իվան Կուբրակովը:
Նրա խոսքով՝ լարված իրավիճակ է Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի հետ սահմաններին։
Նախարարը նշել է նաև, որ ներքին գործերի մարմիններն անհրաժեշտ օգնություն են ստանում նաև այլ ուժային կառույցներից: