«Զորի Զորյան» երիտասարդական ու պատանեկան միության անդամները հարգեցին քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը

«Զորի Զորյան» երիտասարդական ու պատանեկան միության անդամները հարգեցին քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը

Ախալցխայի «Զորի Զորյան» երիտասարդական ու պատանեկան միության անդամները այսօր՝ ապրիլի 2-ին հարգեցին քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը։ Երիտասարդները Հայաստանի, Արցախի ու Վրաստանի դրոշներով բարձրացան քաղաքի Մարտա թաղամասում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցրած խաչքար հուշակոթող եւ ծաղկեպսակ դրեցին խաչքարի մոտ։

Երիտասարդները նաեւ այցելեցին Ախալցխայի Սբ․Նշան եկեղեցի եւ մեկական մոմ վառեցին զոհված ազատամարտիկների հոգիների հանգստյան համար։