Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը


Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

 

Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամի Աբդոլլահիանը քննարկել են երկկողմ և միջազգային առանցքային թեմաները, անդրադարձել տարածաշրջանային հրատապ խնդիրներին, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: 

 

Եռակողմ ձևաչափով հանդիպում են անցկացրել նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները, քննարկել իրավիճակը Սիրիայում: