ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան

ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանն այցելել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության կենտրոնակայան։

«Մենք ձգտում ենք թուլացնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում»,- ասել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ առաքելության կենտրոնակայանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, որին ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ 

 

«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ուրախ է ընդունել ԱՄՆ պատվիրակությանը Հայաստան այցի ընթացքում»,- նշված է առաքելության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում: