Դյուժարիկը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելու հնարավորությունը

Դյուժարիկը  մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելու հնարավորությունը



ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելու հնարավորությունը: Ստեֆան Դյուժարիկը նշել է՝ նման որոշում կարող է իրականացնել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ պետք է հնարավորություն ստեղծել, որ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժ լինի, որը կպահպանի անվտանգությունը և կայունությունը Լեռնային Ղարաբաղում: