Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Իլհամ Ալիևի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղում սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրներով։
Աշխատանքային խումբը ղեկավարելու է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: