ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում. քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր

ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում. քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր


Ռուսական կողմի միջնորդությամբ սեպտեմբերի 25-ին ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում` ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրում։ Այդ մասին հայտնում են ԼՂ տեղեկատվական շտաբից:

 

«Քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր, այդ թվում` ռազմական գործողություններից հետո զոհվածների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը, կարևորել բնական գազի մատակարարման վերականգնման, էներգահամակարգի և ջրամատակարարման ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։

 

Արցախի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների, հղիների, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաների և քաղաքացիների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ։

 

Հարցի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն և նախանշել հաջորդ հանդիպման օրակարգը»,- նշված է հաղորդագրության մեջ։