Վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր տուժածներ կան. նրանց տարհանելու խիստ անհրաժեշտություն կա. ԼՂ ՄԻՊ

Վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր տուժածներ կան. նրանց տարհանելու խիստ անհրաժեշտություն կա. ԼՂ ՄԻՊ



ԼՂ-ում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել։ Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։

Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա»,- գրել է նա։