Սեփական տրանսպորտային միջոց չունեցողների՝ ավտոբուսներով ՀՀ տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին. Տեղեկատվական շտաբ

Սեփական տրանսպորտային միջոց չունեցողների՝ ավտոբուսներով ՀՀ տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին. Տեղեկատվական շտաբ


ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։

 

«Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։

 

Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։

 

Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ»,- նշվում է հայտարարության մեջ։