Հայաստան են հոսում Լեռնային Ղարաբաղը լքած փախստականներ տեղափոխող մեքենաների գետեր, որոնք ստիպված են եղել լքել իրենց նախնիների հողը, իրենց տները, համայնքները, գյուղերն ու քաղաքները, քանի որ ոչ ոք չի երաշխավորել նրանց իրավունքներն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Սա 21-րդ դարում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների դասական դեպք է։ Կասկած չկա, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի այդ արարքի համար»,- նշել է Մարուքյանը։
Rivers of cars are flowing to Armenia with refugees forced out of Nagorno Karabakh, from their ancestral land, their homes, communities, villages and cities, because no one guaranteed their rights and securities in Nagorno Karabakh. This is a classic case of ethnic cleansing… pic.twitter.com/PT2BF8IsPf
— Edmon Marukyan (@edmarukyan) September 26, 2023