Ադրբեջանը հայտնել է Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին

Ադրբեջանը հայտնել է Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին

Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Քյամրան Ալիևը տեղեկացրել է նաև, որ ավելի քան 300 անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ադրբեջանի գլխավոր դատախազը նշել է, որ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «Գյանջայի հրթիռակոծության հետ կապված»։