Ուղղությունը` Հայաստան. Ֆրանսիայի ԱԳ նախարարի գրառումը

Ուղղությունը` Հայաստան. Ֆրանսիայի ԱԳ նախարարի գրառումը



Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան գալիս է Հայաստան: X-ի իր էջում Կոլոննան գրել է. «Վերադարձ Կիևից, ուղղությունը` Հայաստան»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան։ Այդ մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։

Հիշեցնենք՝ Կոլոննան հայտարարել էր, որ Ֆրանսիան ռազմական կցորդ կունենա Երևանում, ինչպես նաև հյուպատոսություն է բացելու Սյունիքի մարզում՝ սահմանային հատվածում: